24 օգոստոսի 2020 - 13:05 AMT
Իրան․ Ուրանի հարստացման գործարանում հրդեհը «սաբոտաժի» հետևանք էր

Իրանական Նաթանզի ուրանի հարստացման գործարանում հուլիսի 2-ին բռնկված հրդեհն Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին որակել է սաբոտաժ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իրականացված ստուգումը հաստատել է, որ սաբոտաժ է եղել»,- ասել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ մանրամասները կհայտարարվեն, երբ գա ժամանակը։

Հունիս և հուլիս ամիսներին Իրանի տարբեր կետերում շղթայական կասկածելի հրդեհներ են բռնվել։ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց կասկածներով՝ դրանք ներքին ընդդիմության կամ օտարերկրյա գործակալների դիվերսիոն գործողությունների հետևանք են։

Photo. Ria Novosti