24 օգոստոսի 2020 - 17:41 AMT
Ջավախքից ուսանողները կարող են ՀՀ գալ հատուկ թույլտվությամբ

Վրաստանի քաղաքացի այն ուսանողները, ովքեր գտնվում են Վրաստանում և սովորում են ՀՀ տարբեր բուհերում, կկարողանան գալ Հայաստան, փոխանցում է Jnews-ը։

Օգոստոսի 24-ի տվյալով՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն արդեն ստացել է 50 ուսանողի ցանկ և ուղարկել Վրաստանի կրթության և գիտության նախարարություն։

Ուսման նպատակով Հայաստան ժամանելու համար ուսանողները պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որից հետո նախարարությունն իր հերթին ուսանողների տվյալները կուղարկի Վրաստանում ՀՀ դեսպանատուն, իսկ դեսպանությունն էլ այդ տվյալները կուղարկի վրացական նախարարություն։

Ուսանողները հայտերը պետք է ներկայացնեն info@atc.am էլ. փոստին կամ հայտնեն +37410 57 63 96 հեռախոսահամարով: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար ուսանողները կարող են կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ: