26 օգոստոսի 2020 - 10:51 AMT
Հայ մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ ԵԼ որակավորման փուլի հանդիպումը

Հայկական մրցավարական անձնակազմը կսպասարկի ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ն։

Օգոստոսի 27-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։

Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը։