26 օգոստոսի 2020 - 16:35 AMT
Beeline-ում Samsung A11-ի վաճառքի հատուկ ակցիա է

Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900 սակագնային փաթեթի և Yandex.Plus-ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն:

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 79,200 դրամով, կամ ապառիկ՝ ամսական 3300 դրամով:

«Beeline-ում մեր հաճախորդները կարող են ոչ միայն գրավիչ գնով սմարթֆոն ձեռք բերել, այլև բաժանորդագրվել մեր ամենանոր սակագնային փաթեթին և օգտվել Yandex-ի ամենապահանջված ծառայություններից: Վստահ եմ, որ բաժանորդները կհավանեն մեր նոր փաթեթային առաջարկը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Yandex.Plus-ը թույլ է տալիս լսել որակյալ երաժշտություն առցանց Yandex.Music հավելվածում, դիտել հազարավոր կինոնկարներ և հեռուստասերիալներ KinoPoisk HD հարթակում, և տրամադրում է 10% զեղչ Yandex.Taxi ծառայությունից օգտվելիս:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։