26 օգոստոսի 2020 - 18:43 AMT
Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական գործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական գործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների գործակցության զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Հաշվի առնելով երկու երկրի անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, թե անհերքելի տվյալներ ունի, որ Վրաստանի տարածքով Սերբիայից ՀՀ զենք է մատակարարվել։ Վրաստանի արտգործնախարարությունն ապատեղեկատվություն է անվանել այդ հրապարակումները։ Տավուշում հուլիսին ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանը կոշտ քննադատել էր Սերբիային՝ ՀՀ-ին զենք վաճառելու համար։ Դրանից հետո Բելգրադը հայտարարել էր, որ ոչինչ չի խանգարում Սերբիային Հայաստանին զենք վաճառել։