27 օգոստոսի 2020 - 12:37 AMT
Վրաստանում սեպտեմբերի 15-ից կինոթատրոնները կբացվեն

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում կինոթատրոններն իրենց աշխատանքը կվերսկսեն սեպտեմբերի 15-ից, թատրոնները՝ հոկտեմբերի 1-ից:

Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակում է պահպանել հետևողական մոտեցումը կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է Aliq.ge-ն։

«Փուլ առ փուլ կբացենք. մանկապարտեզներն ու թատրոնները կբացվեն հոկտեմբերի 1-ից, դպրոցներն ու կինոթատրոնները՝ սեպտեմբերի 15-ից, իսկ Մեսթիա և Լենջերի ավաններ ելումուտի արգելքը կվերացվի սեպտեմբերի 2-ից»,- հայտարարել է Գախարիան:

Վրաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է 1447 վարակակիր, որից ապաքինվել է 1190-ը, մահացել է 19-ը։