27 օգոստոսի 2020 - 14:03 AMT
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» ԱԴ ընթացքում կիրառված տուգանքների չեղարկման նախագիծ կմշակեն

«Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը որոշել է մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ:

Առաջիկայում այն Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:

Աշխատանքային խումբը միաժամանակ որոշել է դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին կասեցնել Պարետի համապատասխան որոշումը:

Գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշել է դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրգործ:

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հետագայում երկարաձգվել է և գործելու է մինչև սեպտեմբերի 11-ը։ Այլ պահանջների թվում պարտադիր է դիմակ կրելը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, որի բացակայության համար տուգանք է սահմանված։