«Պահապան» հիմնադրամը, Տավուշի մարզպետարանի հետ միասին, ձեռնարկել է դրամահավաք-արշավ սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում ապաստարաններ ստեղծելու համար։
Դա կապահովի բնակիչների անվտանգությունը հրետակոծության և գնդակոծման ժամանակ:
«Կօգնենք վերականգնել և բարելավել սահմանին ապրող մարդկանց վնասված այգիները, խմելու ջրի խողովակները և ոռոգման համակարգերը, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության զարգացման և բնակիչների կայուն եկամտի ապահովման համար»,- ասվում է «Պահապան» հիմնադրամի հայտարարության մեջ։
Հայաստանի կառավարությունը հայտարարել է Տավուշում վնասված շինությունների վերակառուցման ծրագրի մասին, որի մեջ ընդգրվել է 100 տուն, ինչպես նաև կառուցվելու են նոր ճանապարհներ, սահմանի երկայնքով հզորացվելու է տեղեկատվական անվտանգությունը և այլն:
«Պահապան» հիմնադրամը գործում է 2016 թվականից և Տավուշի մարզում արդեն հասցրել է վերանորոգել ու կահավորել 13 թաքստոց սահմանամերձ գյուղերի դպրոցներում և մանկապարտեզներում: Հիմնադրամը նաև տեղադրել է պաշտպանական պատեր և իրականացրել տնտեսական կարևոր ծրագրեր՝ սահմանամերձ համայնքներում մարդկանց աշխատանքով ապահովելու նպատակով։