Երևանի ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 27-ին բավարարել է «ԹԻՄ» ընկերության՝ «ՎԵՈՆ Արմենիան» ձեռք բերելուն խոչընդոտող միջնորդությունը։
Որոշումը հասանելի է DataLex տեղեկատվական համակարգում։
«ՎԵՈՆ Արմենիան» ընկերությունը հանդես է գալիս Beeline ապրանքանիշի ներքո։
Ավելի վաղ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը՝ արգելելով «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։
Այժմ «ՎԵՈՆ Արմենիան» ձեռք բերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են։
Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմի» բաժնետերեր են (6 տոկոս)։ Հայկ Եսայանը նաև ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն ապրիլի 10-ին ընկերության տնօրինությունը նրա գլխավորությամբ հրաժարական էր տվել՝ խոշոր բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով։ Եղբայրները հիմնել էին «ԹԻՄ» ՍՊԸ-ն, որտեղ հավասարապես կիսում են բաժնեմասերը։