31 օգոստոսի 2020 - 11:05 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 72 մարդ է ապաքինվել. 3 մահ կա

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,781-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 31-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նախորդ օրը՝ օգոստոսի 30-ը կիրակի էր և ախտորոշիչ լաբորատորիաներից շատերը չեն աշխատել։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 879 դեպք կա, այլ պատճառով՝ 268։

Ապաքինվել է ևս 72 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 37,722 է։ Փաստացի բուժվողների թիվը 4912 է։

Մեկ օրում թեստավորվել է 490 մարդ։ Ընդհանուր առմամբ, 205,940 թեստ է արվել։