31 օգոստոսի 2020 - 12:19 AMT
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում՝ 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 10.314 փորձանմուշի հետազոտություն։

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 2 դեպք է գրանցվել` հիվանդների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։