11 փետրվարի 2009 - 19:41 AMT
Երեւանում կկայանա Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան
Հայ երգահան Ավետ Տերտերյանի 80-ամյակի տոնման շրջանակներում փետրվարի 11-ին Երեւանի Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կկայանա «Երկրաշարժ» օպերայի պրեմիերան: Ստեղծագործության դիրիժորը Ռուբեն Ասատրյանն է:

Երկու մասից բաղկացած օպերան նվիրված է 1988թ. Սպիտակի երկրաշարժին, որի ժամանակ պաշտոնական տվյալներով զոհվեց 25 հազար մարդ:

Ավետ Տերտերյանը (1929-1994) Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ է, Հայաստանի Պետական մրցանակի դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվ. Պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր: Վախճանվել է Եկատերինբուրգում: