10 սեպտեմբերի 2020 - 13:32 AMT
50 տարում վայրի կենդանիների թիվը 70%-ով կրճատվել է մարդկանց պատճառով

Վայրի կենդանիների պոպուլյացիաները երկու երրորդով կրճատվել են մոտ 50 տարում՝ անտառհատումների և ռեսուրսների գերսպառման պատճառով։ Նման եզրահանգման է եկել Բնության համաշխարհային հիմնադրամը իր Living Planet Report զեկույցում:

Al Jazeera-ն գրում է, որ ըստ զեկույցի՝ մարդկային միջամտությունը հանգեցրել է ամբողջ ցամաքի երեք քառորդի վիճակի վատթարացմանը և օվկիանոսների՝ 40%-ի։ Անտառհատումների աճը և գյուղատնտեսական տարածքների ընդլայնումը 1970-2016 թվականներին վայրի բնության մեջ պոպուլացիաների 68%-ի կրճատման պատճառ են դարձել։

Նշվում է, որ բնական միջավայրի շարունակական կորուստն ավելի է մեծացնում համաճարակների վտանգը, որովհետև մարդիկ ավելի են տարածվում ու մոտենում վայրի կենդանիներին՝ իրենց բնական միջավայրում։

Photo: Daniel Irungu/EPA