10 սեպտեմբերի 2020 - 16:44 AMT
Մինչև սեպտեմբերի վերջ մի քանի ուղղությամբ չարտերներ կլինեն

Մինչև սեպտեմբերի վերջ կիրականացվեն մի քանի ուղղություններով չարտերային չվերթեր։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

Դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով թռիչքներ կլինեն Մոսկվա, Եկատերինբուրգ, Կրասնոդար, Սոչի, Դուբայ, Կիև, Դոհա, Բեյրութ, Սամարա, Վիեննա, Մինսկ։ Նշվում է, որ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերություններին։

Կառավարության որոշման համաձայն՝ օտարերկրացիները կարող են օդային ճանապարհով մտնել Հայաստան և մուտքի վիզա ստանալ սահմանային անցակետում: ՀՀ մուտքի արտոնագիր կարելի է ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Հայաստան եկող անձը, եթե կորոնավիրուսի ախտանշաններ չունի, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրով, կամ վճարովի հանձնել ՊՇՌ թեստ և բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։