Apple-ը պաշտպանիչ դիմակներ է ստեղծել իր աշխատակիցների համար։ Դրանց դիզայնով զբաղվել են նույն մարդիկ, որոնք աշխատում են iPhone-ի և iPad-ի վրա, գրում է Forbes-ը։
Այդ դիմակներն ընկերությունը կտրամադրի իր աշխատակիցներին, այդ թվում` խանութների։
Առաջին այդպիսի դիմակը կկոչվի Apple Face Mask։ Այն եռաշերտ պաշտպանություն ունի, կարելի է լվանալ և օգտագործել մինչև 5 անգամ։
Apple-ի համար տիպիկ ոճով դիմակը եզակի տեսք ունի՝ մեծ եզրերով վերևից և ներքևից՝ քթի և կզակի մոտ։
Ընկերությունը կսկսի բաժանել դիմակներն աշխատակիցներին առաջիկա 2 շաբաթում։
Ընկերությունը նաև որոշել է դիմակների որոշ խմբաքանակ գնել։ Խոսքը ClearMask դիմակների մասին է, որոնց առանձնահատկությունը թափանցիկությունն է, ինչը թույլ է տալիս տեսնել մարդու դեմքը գրեթե ամբողջությամբ։ Դրանք առաջին թափանցիկ վիրահատական դիմակներն են, որոնք պաշտոնապես հավանություն են ստացել ԱՄՆ-ում։
Թափանցիկ դիմակներն օգնում են վատ լսող մարդկանց ավելի լավ հասկանալ դիմացինին՝ շուրթերի շարժումներից։