Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական տարում ուսհաստատությունները կգործեն հատուկ պայմաններով:
Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացվում են մեկնարկող ուստարում դասապրոցեսի ու դպրոց հաճախելու կանոնները։
Մասնավորապես, բոլոր դպրոցականները պետք է դիմակ կրեն, դպրոցի մուտքի մոտ ջերմաչափվեն ու ախտահանեն ձեռքերը։ Դպրոցները կգործեն 6 օր, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները դասերը պետք է երկու խմբով անցկացնեն։
Բուֆետներն ու ճաշարանները չեն գործի, իսկ դասերի ընթացքում ուսուցիչներն ու աշակերտները դիմակով պետք է լինեն։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020-ի մարտից մայիսն ընկած ժամանակկահատվածում ՀՀ-ում ուսումնական պրոցեսն անցկացվել է հեռավար։