14 սեպտեմբերի 2020 - 10:44 AMT
Արոնյանը՝ Champions Showdown. Chess 9LX-ի 3-րդ մրցանակակիր

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Champions Showdown. Chess 9LX առցանց մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 9 հնարավորից նա հավաքել է 5.5 միավոր։

Արոնյանը երրորդ տեղը կիսելել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Հայ շախմատիստը 7-9 տուրերում ոչ ոքի է խաղացել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի, ինչպես նաև Մագնուս Կարլսենի հետ, սակայն պարտվել է Վաշիե-Լագրավին։

1-2-րդ տեղերը կիսել են Կարլսենը և Հիկարու Նակամուրան:

Champions Showdown. Chess 9LX մրցաշարն անցկացվել է Ֆիշերի շախմատի կանոններով։ Մրցաշարին մասնակցել է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գարրի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ֆիրուզա Ալիռեզան։