14 սեպտեմբերի 2020 - 17:01 AMT
162 երկրի ցանկնում ՀՀ-ն 18-րդ է տնտեսական ազատության ցուցանիշով

Տնտեսական ազատության համաշխարհային զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 9 կետով՝ 162 տնտեսության շարքում զբաղեցնելով 18-րդ տեղը։

Կանադական Fraser Institute հետազոտական կենտրոնի ամենամյա զեկույցում չափվում է տնտեսական ազատությունը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։

Զեկույցում ՀՀ-ն տարածաշրջանի երկրներից ամենաազատն է համարվել Վրաստանի հետ միասին։ Ադրբեջանն այս ցանկում 112-րդն է։

2020-ի զեկույցում Հոնկոնգը կրկին առաջինն է, ապա՝ Սինգապուրը, Նոր Զելանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան։

2020-ին ՀՀ-ն 13 կետով բարձրացել էր Heritage Foundation-ի զեկույցում՝ 186 տնտեսության շարքում զբաղեցնելով 34-րդ տեղը։