14 սեպտեմբերի 2020 - 16:41 AMT
Վարդան Ղուկասյանը չի բացառում իր հանդեպ քրգործի հարուցումը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վերահաստատել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե պետական ապարատը «խոդի են տվել» իրենց քաղաքական ուժի դեմ, գրում է Aravot.am-ը։

Ղուկասյանը նշել է, որ զարգացումներ կան բոլորի նկատմամբ, այդ թվում՝ իր. «Ճիշտն ասած՝ լսում եմ ուղղակի, տարբեր-տարբեր, հազար ու մի ձևի խնդիրների հետևից են ընկել, տեղին ու անտեղի»:

Նա նաև ասել է՝ հավանական է, որ քրեական գործեր են նախապատրաստում իր դեմ։

Հարցին՝ արել է նա մի բան, որ մտահոգություն ունենա քրեական գործ հարուցելու հետ կապված, Վարդան Ղուկասյանը պատասխանել է․ «Դուք ավելի շատ եք արել, քան ես»:

Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալու մեջ։ Նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։