15 սեպտեմբերի 2020 - 18:46 AMT
Կաթողիկոսն ու Էռնեկյանը քննարկել են Մայր աթոռում իրականացվող և նախանշվող ծրագրերը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վեհարանում հյուրընկալել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին։ Զրուցակիցներն անդրադարձել են Էռնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին և նախանշվող նոր ձեռնարկներին։

Զրույցի ընթացքում Վեհափառն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել բարերարին՝ ազգային և հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաև Հայոց եկեղեցու և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար, հայտնում է Մայր աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական կենտրոնը։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը և Էդուարդո Էռնեկյանն այցելել են Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղել են նաև Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։

Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն է կատարվել նաև Մայր աթոռի հովանու ներքո գործող «Էռնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։ Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների հիմնադրված դպրոցում։