16 սեպտեմբերի 2020 - 15:38 AMT
Covid-19-ի դեմ պայքարն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կգլխավորի ընդդիմադիր Խաչատրյանը

Ազգային ժողովում Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետության ուսումնասիրմամբ զնաղբող քննիչ հանձնաժողովը կգլխավորի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

Հանձնաժողովը կունենա 12 անդամ, սակայն դեռևս հայտնի չէ դրա կազմը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում հայտարարել էր, որ իրենց համար Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետության ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումն այս պահի դրությամբ անհասկանալի է, սակայն խմբակցությունը չի խոչընդոտի դրան։

Հանձնաժողովը ստեղծվել էր դեռ հուլիսին՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով, սակայն անդամների թիվը որոշված չէր։ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հուլիսին դիմել էին Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։