17 սեպտեմբերի 2020 - 11:07 AMT
Իսայան․ ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Հարությունյանի հրաժարականի պահանջին

Սեպտեմբերի 17-ին ԲՀԿ-ն միանալու է ԼՀԿ-ին և կողմ է քվեարկելու Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդմանը։ Այդ մասին խորհրդարանում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Նա հավելել է, որ խորհրդարանական գործիքակազմը սպառելու դեպքում կուսակցությունը դուրս կգա փողոցային պայքարի, գրում է Panorama.am-ը։

«Երբ ընդամենը հարցապնդման ընթացքում մեր բոլոր գործընկերները փաստերով ներկայացնում են ԿԳՄՍ նախարարի թերացումները, նախարարը հունից դուրս է գալիս, վիրավորական արտահայտություններ հնչեցնում մի ամբողջ մարզի բնակիչների հասցեին, և ես վստահ եմ, որ բոլոր ուսանողները, երեխաները, ծնողները լսեցին, և իրենց պատկերացումը կազմեցին։ Երբ մենք կսպառենք խորհրդարանական գործիքակազմը, դուրս կգանք փողոցային պայքարի։ Մենք ամեն օր քաղաքական թիվ մեկ ամբիոնը շարունակելու ենք օգտագործել՝ ներկայացնելու առկա խնդիրները»,- ասել է նա։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ ամբիոնից ասել էր․ «Կրթական չափորոշիչների շնորհիվ մի խումբ կոտայքցիներ ապագայում կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն։