18 սեպտեմբերի 2020 - 15:58 AMT
€10․6 մլն ՎԶԵԲ-ից՝ Մեղրիում նոր մաքսակետի կառուցմանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին €10․6 մլն վարկ կտրամադրի Մեղրիում Իրանի սահմանին նոր մաքսակետ կառուցելու համար, որը, սակայն, կապված չի լինելու Ազատ տնտեսական գոտու հետ, հայտնել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Նախատեսվում է, որ մաքսատան մակերեսը կմեծանա 6․5-ից մինչև 8․6 հա, թողունակությունը՝ օրական 300-900 մեքենա։

Նախատեսվում է նաև, որ նոր մաքսակետի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։

ՎԶԵԲ-ի վարկը տրվելու է 15 տարի ժամկետով (եռամյա արտոնությամբ), լողացող տոկոսադրույքով՝ 6-ամսյա Euribor +1 տոկոս։

Մաքսատանը տեղադրվելու են նորագույն սարքեր՝ ապրանքների լաբորատոր անալիզի համար, սքաներներ բեռների, այդ թվում՝ ուղևորների ձեռքի ուղեբեռի զննման համար։