Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը հայտնել է, որ քաղաքապետը սեպտեմբերի 17-ին թեստ է հանձնել, որի դրական պատասխանը ստացել է սեպտեմբերի 18-ին, տեղեկացնում է Shantnews.am-ը։
«Սամվել Բալասանյանն այժմ բժիշկների հսկողության տակ է և բուժումը ստանում է տանը»,- ասել է մամուլի քարտուղարը։
Առաքելյանը հավելել է, որ բացի քաղաքապետից, նաև քաղաքապետի երկրորդ տեղակալի՝ Հայկ Սուլթանյանի մոտ է Covid-19-ը հաստատվել։ Եվս 26 աշխատակից է թեստավորվել, նրանց մոտ վիրուսը չի հաստատվել։