Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկչի հանրահայտ արձանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի լույս 21-ի գիշերը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով, տեղեկացնում է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը։
Արձանի վրա լուսապատկերներով ցուցադրվել են նաև հայոց այբուբենի տառերը։
«Այս հիասքանչ լուսային և ձայնային շոուով բարեկամ Բրազիլիան հարգանքի տուրք է մատուցում Հայաստանի անկախությանը»,- ասված է գրառման մեջ։
Վրաստանում Հայաստանի անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայկական եռագույնով։ ՀՀ անկախությունը օրը նշվում է սեպտեմբերի 21-ին. 1991 թվականի հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն: