Թուրքիան և Հունաստանը համաձայնել են բանակցություններ սկսել Միջերկրականում ծագած իրավիճակի շուրջ։ Որոշման մասին հայտարարությունները հաջորդել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԵՄ Հանձնաժողովի Նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տեսազրույցից հետո։
France24-ի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանալու են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
Օգոստոսի սկզբին Թուրքիան Միջերկրական ծով էր ուղարկել «Օրուչ Ռեիս» նավը՝ Կիպրոսի և այլ երկրների բացառիկ տնտեսական գոտիներում հետազոտական աշխատանքներ կատարելու համար։
Այդ քայլով կրկին սրվել էին թուրք-հունական հարաբերությունները։ Ավելի ուշ՝ սեպտեմբերին, թուրքական նավի նավահանգիստ վերադարձով թուլացել էր լարվածությունը։ Հենց այդ ժամանակ Հունաստանը հայտարարեց, որ նման դրական քայլերի դեպքում պատրաստ է թուրքական կողմի հետ բանակցությունների։