23 սեպտեմբերի 2020 - 12:26 AMT
Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ելույթ՝ 2 երիտասարդ դաշնակահարից

Կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակի առթիվ երիտասարդ դաշնակահարներ Արմեն Պուչինյանն ու Արթուր Գրիգորյանը ներկայացրել են կոմպոզիտորներ Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի համատեղ գրած «Հայկական ռապսոդիա» և «Տոնական» ստեղծագործությունները։

Ստեղծագործությունը համացանցում տեղադրվել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրի կողմից (ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան) սեպտեմբերի 23-ին՝ հենց կոմպոզիտորի ծննդյան օրը։

«Հայկական ռապսոդիան» երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություն է, որը դասվում է դաշնամուրային խոշոր կոնցերտային ստեղծագործությունների շարքին։ Գրվել է 1950 թվականին։ Երաժշտական ստեղծագործության ոճը հիմնականում բնորոշվում է երկու կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությամբ։ «Տոնական» ստեղծագործությունը նույնպես երկու կոմպոզիտորի համատեղ աշխատանք է։