ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական զարգացումները։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՅԴ գրասենյակը։
Անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները՝ «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը», հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: