24 սեպտեմբերի 2020 - 11:18 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի 2 ամսվա ռեկորդ է՝ 374 վարակված

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 48,251-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 374-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Վերջին անգամ 300-ից ավելի նոր դեպքերի ցուցանիշ գրանցվել է հուլիսի 24-ին՝ 383։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 945 դեպք կա, այլ պատճառով՝ 292։

Ապաքինվել է ևս 240 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,266 է, փաստացի բուժվողներինը՝ 3748։

Մեկ օրում թեստավորվել է 3913 մարդ։ Ընդհանուր առմամբ, 272,235 թեստ է արվել։