Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Միրզոյանը հիշեցրել է, որ օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հայտարարումէ այդ մասին, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն,։ Դրա հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
Աբրահամյանը 2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: