27 սեպտեմբերի 2020 - 18:29 AMT
Փոխնախարար. Նախնական՝ ՊԲ-ն 16 զոհ ունի ու 100-ից ավելի վիրավոր

Հայկական կողմը խոցել է հակառակորդի 3 ուղղաթիռ, մոտ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ, տեղեկացրել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր», - ասել է նա, հայտնում է «Այսօրը»։

Սարգսյանը նշել է, որ ՊԲ անձնակազմն իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է բարձր պատասխանատվությամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։