14 փետրվարի 2009 - 13:15 AMT
ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Պակիստանին
Առնվազն 20 հոգի զոհվել է աֆղանական սահմանից ոչ հեռու գտնվող Պակիստանի հյուսիս-արեւմտյան տարածքին հասցված հրթիռային գնդակոծության արդյունքում: Ըստ երեւույթին, հարվածը հասցվել է ամերիկյան անօդաչու ինքնաթիռից: Արդյունքում մեկ կառույց է ոչնչացվել: «Թալիբան» շարժումը հայտնում է 25 զոհված ռազմիկների մասին: Իսլամաբադը հայտնում է, որ նման գործողությունները Պակիստանի ինքնուրույնության խախտում են հանդիսանում: Վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ ՌՕՈՒ ավելի քան 20 հարված են հասցրել Պակիստանի հյուսիս-արեւմուտքի թիրախներին, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը: