2 հոկտեմբերի 2020 - 10:33 AMT
Հայկական կողմը ևս 54 զոհ ունի

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Արցախում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում հայկական կողմից զոհերի թիվն ավելացել է ևս 54-ով։ Այդ մասին տեղեկացրել է Արցախի պաշտպանության բանակի փոխհրամանատար Արթուր Սարգսյանը։

Այսպիսով, հայկական կողմը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ սեպտեմբերի 27-ից, ունի 157 զոհ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։