2 հոկտեմբերի 2020 - 21:12 AMT
ՊՆ․ Մեկ օրում հակառակորդը 540 զոհ է տվել, կորցրել է 45 զրահատեխնիկա ու 6 ինքնաթիռ

Հոկտեմբերի 2-ի դրությամբ վերջին 24 ժամում հակառակորդը 540 զոհ ունի, 700-ից ավելի վիրավոր, մոտ 45 զրահատեխնիկա է կորցրել, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասն օդում չեն խոցվել, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հակառակորդը կորցրել է նաև 3 ուղղաթիռ ու 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

Հակառակորդը շարունակում է մեծ տրամաչափի զենքերով թիրախավորել խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին։

«Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ, մարտերը շարունակվում են, դրանց հիմնական ուղղությունը հյուսիսն ու հարավն են։ Մեր զինված ուժերը շարունակում են հիմանկանում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաև այլ բնույթի մարտական գործողություններ»,-ասել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։