Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում «կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը»՝ այդպիսով չբացառելով ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ քննարկումը։
Իրականում, թեև ՏԱՍՍ-ը մեջբերում է Փաշինյանին ուղիղ խոսքով, հայտարարությունը մեկնաբանվում է կոնտեքստից դուրս։
Մասնավորապես, Al Jazeera-ի լրագրողը վարչպետին հարցնում է՝ կցանկանա՞ր արդյոք Լեռնային Ղարաբաղում տեսնել ռուս խաղաղապահների: Փաշինյանն ասում է, որ այդ հարցերը կարող են քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընդհանուր կարգավորման համատեքստում:
Հայտարարությունը տարընթերցման պատճառ է դարձել նաև այլ լրատվամիջոցներում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):