4 հոկտեմբերի 2020 - 11:20 AMT
ՊՆ․ ՀՀ-ից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

Ավելի վաղ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց:

Ավելի վաղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները դառնում են պաշտպանության բանակի թիրախները: Հարությունյանը կոչ էր արել Ադրբեջանի բնակչությանն արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։