5 հոկտեմբերի 2020 - 00:23 AMT
ՊՆ․ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում

Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»,-գրել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական ոկղմը հայտարարել էր, թե իբրև հայերը հարվածել են Մինգեչուրի ջրամբարին։ Արցախի նախագայի խոսնակ Վահրամ Պողոսյանը շեշտել է, որ ոչ մի հարված ոչ Մինգեչաուրի ՀԷԿ-ի, ոչ ՋԷԿ-ի, ոչ քաղաքի, ոչ էլ ջրամբարի ուղղությամբ չի եղել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։