5 հոկտեմբերի 2020 - 17:40 AMT
Արցախ. Հայկական կողմը որոշ ուղղություններով հետ է քաշվել` զոհեր չտալու և հակահարվածի համար

Առաջնագծի որոշ ուղղություններով մարտավարական նպատակով հայկական կողմը hետ է քաշել զորքերը։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը` նշելով, որ այս մասին հայտնելու նպատակն ավելորդ շահարկումներից խուսափելն է։

Ըստ նրա` նպատակն ավելորդ զոհերից խուսափելն է և թշնամու զորքերին ավելի մեծ վնասներ հասցնելը, և երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):