5 հոկտեմբերի 2020 - 23:09 AMT
Միրզոյան․ ՌԴ-ն տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում

Հայաստանի բարեկամները և, առաջին հերթին՝ Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ վերադառնում է Ստեփանակերտից։

«Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են։ Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է»,-գրել է Միրզոյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։