8 հոկտեմբերի 2020 - 22:45 AMT
Բասկոնիայի խորհրդարանը արցախցիների կամքի ազատ արտահայտնման իրավունքի մասին հայտարարություն է ընդունել

Բասկոնիայի խորհրդարանը դեկլարացիա է ընդունել, որով սատարել է Արցախի քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքին և մերժել է բռնությունը։

Բասկոնիան Իսպանիայի կազմում ինքնավար համայնք է։

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը փոխանցում է՝ հայտարարության մեջ նշվում է, որ Արցախյան «խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա»:

2014-ին Բասկոնիայի խորհրդարանն ընդունել է բանաձև Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, որում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքն այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է։ Բասկերի խորհրդարանը դապատարտել է նաև Հայոց ցեղասպանությունը և այն ճանաչելու կոչ արել Թուրքիային։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։