9 հոկտեմբերի 2020 - 12:54 AMT
Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։

ԵԱՏՄ կազմում են Հայաստանը, ՌԴ-ն, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։

Նիստին ներկա են ԵԱՏՄ երկրների վարչապետերը՝ բացառությամբ Ղրղզստանի ներկայացուցչի։

Ղրղզստանում հոկտեմբերի 4-ի խորհրադարանական ընտրություններից հետո զանգվածային ցույցեր են սկսվել։ Ղրղզստանի մայրաքաղաքում ցուցարարները գրոհել են «Սպիտակ տունը» (խորհրդարանի և նախագահի վարչակազմի շենքը): Դրանից հետո Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել։ Ավելի ուշ վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերին ու շնորհակալություն հայտնել ՀՀ-ում նիստին մասնակցության համար և նշել, որ Հայաստանի համար դա շատ գնահատելի է։

«Այսօրվա նիստը Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում է ընթանում։ 2 շաբաթ է՝ ինչ չեն դադարում մարտերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով։ ԼՂ և ՀՀ քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության օբյեկտները և ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակի տակ։ Բազմաթիվ զոհվածներ ու վիրավորներ կան, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ հայ ժողովուրդը պատրաստակամ է պաշտպանել իր ազատությունն ու ինքնիշխանությունը։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը ՀՀ-ում ավելի վաղ պլանավորված միջոցառում էր։