9 հոկտեմբերի 2020 - 17:43 AMT
Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է

Ստեփանակերտ քաղաքին կրկին հրթիռային հարված է հասցվել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծորւն Հովհաննիսյանը։

Արցախի մայրաքաղաքի հերթական հրթիռակոծումն Ադրբեջանի կողմից տեղի է ունենում Մոսկվայում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի մակարդակով և ՌԴ ԱԳ նախարարի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում հրադադարի շուրջ խորհրդակցությունների ֆոնին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։