9 հոկտեմբերի 2020 - 20:03 AMT
Փորձագետ․ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետևում են ԼՂ հակամարտությանը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հետևում են հայ-ադրբեջանական հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում՝ օգտագործելով իտալական Naval Air Station Sigonella բազայի անօդաչու թռչող սարքը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է հույն ռազմական փորձագետ Բաբեկ Թագվային (Babak Taghvaee)։

Ըստ փորձագետի՝ այդ ԱԹՍ-ն Վրաստանի օդային տարածք է մտել, ապա՝ հեռացել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։