15 հոկտեմբերի 2020 - 11:40 AMT
Ավստրիայի խորհրդարանը ԼՂ իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ բանաձև։ Այդ երկրում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ խորհրդարանը Եվրոպական և միջազգային հարցերի դաշտային նախարարին առաջարկում է ջանքեր գործադրել տարբեր ուղղություններով՝ իրավիճակի մեղմման համար։

Դաշնային կառավարությանը՝ Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է եվրոպական մակարդակով ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և ևս մեկ անգամ իր ազդեցությունը գործադրի ԼՂ հակամարտությանը ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ ապահովելու մարդասիրական օգնության հասանելիությունը խաղաղ բնակչությանը:

Նախարարին առաջարկվում է ջանքեր գործադրել եվրոպական մակարդակով, որպեսզի ԵՄ-ն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես՝ Թուրքիայի հանդեպ՝ արտաքին միջամտությունը, այդ թվում՝ հակամարտության կողմերին զենքի մատակարարումները դադարեցնելու նպատակով;

Առաջարկվում է նաև քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան մեկնելու ուղղությամբ՝ պայմանով, որ Covid-19-ը դա թույլ է տալիս, և հասնել բանակցությունների վերսկսման։