15 հոկտեմբերի 2020 - 15:34 AMT
Թանկյանի հորդորը․ Կոչ արեք Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել Արցախի դեմ ագրեսիան

Հանրահայտ System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ի իր միկրոբլոգում հորդորել է կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ միանալաով դատապարտող միջնորդագրերին։

«Մի քանի շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էր խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտու է վերածվել։ Կոչ արեք Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել այդ ագրեսիան», – գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։