16 հոկտեմբերի 2020 - 16:32 AMT
Կանադայի հայ համայնքը հումանիտար օգնություն է հավաքել ՀՀ-ի ու Արցախի համար

Կանադայի հայ համայնքը հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է հավաքել՝ Հայաստանի և Արցախի համար, հայտնել է The Armenian Weekly հրատարակչույթան ղեկավար Ռուբեն Ջանբազյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Նա նշել է, որ ամբողջ օգնությունն այս պահի Կանադայում հայ ավետարանական եկեղեցու սրահում է, այն պատրաստվում են ինքնաթիռով ՀՀ ուղարկել։

Ավելի վաղ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հայ համայնքը 100 տոննա հումանիտար օգնություն է հավաքել՝ ՀՀ-ի ու Արցախի համար, սակայն Թուրքիան խոչընդոտում է այն իր տարածքով տեղափոխելուն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):