17 հոկտեմբերի 2020 - 12:04 AMT
Պուշկով․ Մինչ փորձագետները քննարկում են ՌԴ և Թուրքիայի հնարավոր դաշինքը, Էրդողանը Ղրիմը ռուսական չի ճանաչում

ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարություններին, գրել է՝ դա վկայում է, որ Էրդողանն իր օրակարգն ունի։

Պուշկովը հիշեցրել է, որ մինչ առանձին փորձագետներ քննարկում են Մոսկվայի և Անկարայի հնարավոր դաշինքը, Էրդողանը չի ճանաչվում Ղրիմի վերամիավորումը ՌԴ հետ՝ խոստանալով «սատարել Ղրիմի թաթարներին», գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի նախագահն Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը։

«Սա Թուրքիայի հայտնի դիրքորոշումն է, սակայն դրա մշտական շեշտումը հաստատում է՝ Էրդողնն իր օրակարգն ունի։ Ոչ մի դաշինքի մասին խոսք անգամ լինել չի կարող»,- նշել է Պուշկովը։

Թուրքիայիում բազմիցս են նման հայտարարություններ արվել Ղրիմի մասին։ 2020-ի ամռանը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե Անկարան սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում «Ղրիմի ապօրինի զավթումը»։

Photo. Ria Novosti