17 հոկտեմբերի 2020 - 20:00 AMT
Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիան

ՀՀ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ինչպես հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը, հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ-ի և Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը:

ՀՅԴ ու Տեր-Պետրոսյանի հարաբերությունները պատմականորեն դժվար են եղել․ 90-ականներին ՀՅԴ-ն պահանջում էր Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ իշխանության կողմից մեղադրվելով պատերազմական օրերին երկրում ներքին իրավիճակն անկայունացնելու մեջ։

1994-ին՝ «Դրոյի գործի» բացահայտումից հետո, կուսակցության գործունեությունը ՀՀ-ում արգելվել էր, թերթերը՝ փակվել։ Սակայն 2007-ին, քաղաքականություն վերադառնալուց հետո, եղել է ՀՅԴ-Տեր-Պետրոսյան ևս մեկ հանդիպում։ Ինչպես նաև ՀՅԴ-ն ու Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը որոշ ժամանակ գործակցել են 2013-2014 թվականներին՝ այսպես կոչված «հրաշալի քառյակի» ժամանակաշրջաններում։