17 հոկտեմբերի 2020 - 22:03 AMT
Ադրբեջանը հրապարակել է Մարտակերտի հոսպիտալին հարվածելու կադրերը

Ադրբեջանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ հարվածում Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալին։

«Ինչքան վայրագ պիտի լինես, տիկին Մեհրիբան, որ խոցես ռազմական հոսպիտալը և այնուհետև պաշտոնապես հրապարակես որպես ռազմամթերքի պահեստի ոչնչացում»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հայտարարված հումանիտար հրադադարի ժամանակ Մարտակերտի թիրախավորված հոսպիտալում բուժվում էին նաև քաղաքացիական անձինք։ Առհասարակ հիվանդանոցները և քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորելը ռազմական հանցագործություններ են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։