17 հոկտեմբերի 2020 - 22:37 AMT
Լավրովի՝ Մնացականյանի և Բայրամովի հետ զրույցներում շեշտվել է հրադադարին հետևելու անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։

Լավրովը շեշտել է հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների միասնական հայտարարության արդիականությունը։

Զրույցների ընթացքում ընդգծվել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված հումանիտար հրադադար նախատեսող հայտարարությանը հետևելու անհրաժեշտությունը, վերահաստատվել է նաև համանախագահների միջնորդությամբ առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ պայմանավորվածությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։